Բաղադրամասեր
Խմորի համար`
5 ձու,
200 գրամ շաքար,
200 գրամ ալյուր,
կես թեյի գդալ սոդա,
Միջուկի համար`
5-6 միջին չափի դեղձ,
4 ճաշի գդալ շաքար,
1 ճաշի գդալ ջուր
Պատրաստման եղանակը
Դեղձը երկարությամբ կտրատել: Խորը ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարը ու դնել կրակին: Երբ դառնա սիրոպի նման, վերցնել կրակից: Այդ ընթացքում ձուն հարել շաքարի հետ: Ավելացնել սոդա, քացախ և ալյուր: Լավ հարել: Այնքան հարել, մինչև դառնա թթվասերի նման: Շաքարի սիրոպը կրկին դնել կրակին:
Այնքան թողնել, մինչ ոսկեգույն դառնա: Հետո կրակից վերցնել ու անմիջապես մեջը դնել կտրատած դեղձերը: Սիրոպով դեղձը դնել խմորի վրա: Թխել ջեռոցում 180 աստիճանով 40 րոպե: